Ընդհանուր տեղեկություններ

invites.am կայքը տրամադրում է իր ծառայությունները այն ձևով, ինչպես կա: Օգտագործելով մեր կայքը կամ ծառայությունները՝ դուք ընդունում եք, որ ցանկացած օգտագործում կատարվում է ձեր սեփական ռիսկով:

Օգտագործման իրավունք

Օգտվողը ստանում է անձնական, ոչ առևտրային օգտագործման իրավունք invites.am կայքի պարունակությանը: Կայքի պարունակության ցանկացած ապօրինի կամ անօրինական օգտագործում կդիտվի որպես պայմանների խախտում:

Վճարովի ծառայություններ , վճարումներ և վերադարձ

Վճարովի ծառայությունների համար վճարված գումարը չի վերադարձվում: Կայքը չի կարող պատասխանատվություն կրել այն դեպքում, եթե օգտվողը չի կարողացել ծառայությունը ակտիվացնել կայքից անկախ տեխնիկական խնդիրների պատճառով(բանկային կամ վճարահաշվարկային համակարգերի թերի աշխատանք, անբավարար ինտերնետ հասանելություն,սարքավորանքների թերի աշխատանք, գործարքի ոչ ստանդարտ ընդհատում և այլ դեպքեր), բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են վճարման ապացույցներ (վճարման անդորրագրեր, բանկային էլեկտրոնային տեղեկանք/անդորագրեր): Այս դեպքում [invites.am](https://invites.am/) կայքը երաշխավորում է ծառայության ամբողջական մատուցումը հաճախորդին:

Գաղտնիություն և անձնական տվյալներ

invites.am կայքը հավաքում է անձնական տվյալներ միայն այն նպատակներով, որոնք նշված են Գաղտնիության քաղաքականության մեջ և ապահովում դրանց անվտանգությունը:

Պատասխանատվության սահմանափակում

invites.am կայքը չի կրում պատասխանատվություն ցանկացած ուղղակի կամ անուղղակի վնասի կամ կորուստի համար, որը կարող է առաջանալ կայքի կամ ծառայությունների օգտագործման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, որոնք կարգավորվում են այս պայմանների 3-րդ բաժնում:

Փոփոխություններ

invites.am կայքը իրավունք է պահում ցանկացած պահի փոփոխել այս պայմաններն ու դրույթները՝ առանց նախազգուշացման: Օգտվողներին խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ վերանայել պայմանները:

Կապ և հակամարտություններ

Հակամարտության դեպքում գերակշռում են այս պայմաններն ու դրույթները: Հարցերի կամ անհասկանալիությունների դեպքում օգտվողը կարող է կապ հաստատել invites.am կայքի կապի էջի
 միջոցով:

×
AI օգնական Ինչո՞վ կարող եմ օգնել
Բարև։ Ինչո՞վ կարող եմ օգնել ձեզ։